AVC Water 4.11
Прислано Arman Harutyunyan 05/22/2012 13:06:53
Ծրագրի նոր տարբերակում տեղ գտած փոփոխությունները Ձեզ հնարավորություն կտան հեշտացնել մի շարք գործողություններ՝ xml ֆորմատով ստացվող հարկային հաշիվների, խախտման ակտերի մուտքագրման, նոր հաշվառման կետերի մուտքագրման հետ կապված։
Տես հոդվածն ամբողջությամբ

Расширенные новости
Ծրագրի նոր տարբերակում կատարված են հետևյալ փոփոխությունները.

1.Admin tools ծրագրում ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման ջրի մինիմալ և մաքսիմալ սակագների միջև ավելացվել է «սակագին» դաշտը, որտեղ արժեք մուտքագրելիս այսուհետև նոր բաժանորդ, ջրամատակարարման կամ ջրահեռացման կետեր ավելացնելիս կարելի է չմուտքագրել «սակագին» դաշտը:

2.Ակտ մուտքագրելիս կարելի է մուտքագրել միայն ծավալը, ծրագիրն ավտոմատ կբազմապատկի ծավալը Admin Tools-ում մուտքագրված «սակագին» դաշտի արժեքով

3.Ակտի մուտքագրման ժամանակ ավելացվել է նոր դաշտ՝ «Կրկնել ջրահեռացման կետի համար»: Դա նշանակում է որ «Այո» ընտրելիս ծրագին ավտոմատ նույն ծավալը և համապատասխան գումարը կմուտքագրի ջրահեռացման կետի համար:

4.Իրավաբական անձանց համար փոխադարձ հաշվարկների ակտ տպելիս հնարավոր է ընտրել (տնօրենից բացի) 2-րդ աշխատակցի անունը իրավասու է ստորագրել փաստաթուղթը:

5.ԻԲ-1 հաշվետվությունը կարելի է տպել միայն հանրագումարի դաշտերը «Տպել միայն հանրագումար» դաշտում «Այո» նշելով:

6.Հարկային հաշիվների էլեկտրոնային համակարգով դուրս գրման համար ավելացվել են հետևյալ հնարավորությունները.

- հնարավոր է արտահանել միանգամից 255 հաշիվ 1 ֆայլում
- ընտրել կամ չընտրել ՀՎՀՀ չունեցող բաժանորդներին
- ծրագիրը չի անդրադառնա նշված ժամանակահատվածում ծախս չունեցող բաժանորդներին

Դրա համար անհրաժեշտ է.
- «Խմբավորել 1 ֆայլում» դաշտում մուտքագրել թե 1 ֆայլի մեջ քանի հաշիվ պետք է արտահանվի: Մաքսիմալ թույլատրելի քանակը 255-ն է. Եթե նշվել է օրինակ 600 բաժանորդ ապա ծրագիրը կարտահանի 3 ֆայլով՝ 2 հատ 255 և 1 հատ 90 հաշիվ պարունակող ֆայլեր:
- «Հարկային հաշվի xml» գործողության մեջ «Արտահանել ՀՎՀՀ չունեցողներին» դաշտում ընտրել անհրաժեշտ տարբերակը,
- կատարվում է ավտոմատ