Նոր AVC Water 4.111
Прислано Arman Harutyunyan 06/01/2012 16:46:06
Նոր տարբերակում կան բարելավումներ և նորություններ
Расширенные новости
Ծրագրի նոր 4.111 տարբերակում կատարված են փոփոխություններ.

1. «Բաժանմունքն ամփոփ» և «Տարածք ամփոփ» հաշվետվություններում վերջին տողում ավելացված են տողեր՝ Ջրամատակարարում (հազ.խմ) և Ջրահեռացում (հազ.խմ): Դրանք ցույց են տալիս ընդամենը քանի խորանարդ մետր ջրամատակարարում և ջրահեռացում է կատարվել տվյալ տարածքի կամ բաժանմունքի համար:

2. Վերացվել է MS Excel որոշ դաշտերի ինֆորմացիան արտահանելիս առաջացող խնդիրները («/» կամ «-» պարունակող հասցեները ձևափոխում ամսաթվի)

3. Վերին մենյու-պանելում ավելացվել է commit ստեղնը («արտաքին տեսքի պարամետրեր», «սեփական հաշվետվություններ» ստեղների շարքում), որը հնարավորություն է տալիս այլ օպերատորների կողմից արված փոփոխություններն անմիջապես տեսնելու: Անհրաժեշտ է որ փոփոխություն կատարողը սեղմի տվյալ ստեղնը, իսկ տվյալ փոփոխությունն իր ծրագրում տեսնելու համար մյուս օպերատորներն իրենց ծրագրում ևս սեղմեն տվյալ ստեղնը:

4.Այցելության թերթիկով ցուցմունքներ մուտքագրելու պատուհանը հնարավոր է մեծացնել մոնիտորի ամբողջ լայնքով: Անհրաժեշտ է ցուցմունքների մուտքագրման պատուհանի ցանկացած մասում մկնիկով կրկնակի սեղմել (double click): Նույն եղանակով հնարավոր է փոքրացնել պատուհանը նախկին չափսի բերելու համար: