Պատրաստ է AVC Water 4.118 տարբերակը
Прислано Arman Harutyunyan 07/19/2012 20:52:43
Շարունակվում է AVC Water 4 սերիայի բարելավումը: Թողարկված է 4.118 տարբերակը: Նոր տարբերակում կատարված փոփոխությունները միտված են բարձրացնելու օգտվողի աշխատանքի արդյունավետությունն ու ճշտությունը:
Սեղմեք նորության ներքևի մասում գտնվող Читать полностью հղումը մանրամասներին ծանոթանալու համար:

Расширенные новости
AVCWater Client 4.118-ում կատարված են հետևյալ նորամուծությունները.

1.Պատրաստված է նոր հաշվետվություն՝ ընկերությունների հաշվապահությանն անհրաժեշտ "Մեմորիալ օրդեր" որն իրենից ներկայացնում է AVCReport-ից ստացվող "Ջրամատակարաման և ջրահեռացման ուսումնասիրություն" և "Բաժանմունք ամփոփ ընդլայնված" հաշվետվությունների համակցում: Հաշվետվությունն ստանալու համար պահանջվում է AVCDEBT.IB (հարկային բազա):

2.Բաժանմունքի վրայից տպվող "Բաժանորդների պարտքացուցակ" հաշվետվությունում ավելացված է հնարավորություն ընտրել միայն ավելացված արժեքի հարկ չվճարող բաժանորդներին:

3.AVCReport ծրագրից հասանելի "Ջրամատակարարման և ջրահեռացման ուսումնասիրություն" հաշվետվությունն այժմ հասանելի է նաև AVCWaterClient-ից:

4.AVC Admin Tools ծրագրում ավելացված է գրադրանային տվյալներն excel արտահանելու հնարավորություն:

5."Բաժանորդների պարտքացուցակ ցուցմունքներով" պարտքացուցակը հնարավոր է տպել նաև որևէ հատկությամբ ընտրված բաժանորդների վրայից, ընտրանիներից, բաժանորդների խմբերից և այլն:

6.Իրացման հաշվառման հաշվետվությունների մեծ մասին տրվել են կոդեր, համարակալվել են բոլոր հաշվետվությունների տողերը և սյուները. ստորև ներկայացնում ենք հաշվետվությունների կոդավորման ցանկը.

N ԿՈԴ ԱՆՎԱՆՈՒՄ
1 R01 Իրացում 1*
2 R02 Իրացում 1Ա*
3 R03 Իրացում 1 հին պարտքով
4 R04 Իրացում 2*
5 R05 Բաժանմունք ամփոփ*
6 R06 Իրացում ըստ տարածքների
7 R07 Իրացման հիմնական ցուցանիշներ ըստ բնակավայրերի
8 R08 Դրամական շարժերի վերլուծություն
9 R09 Հաշիվների վերլուծություն
10 R10 Հաշիվների վերլուծություն(բացվածք)
11 R11 Ժամկետանց պարտքեր
12 R12 Բաժանորդների վճարումներն ըստ ռեեստրի
13 R13 Վճարումներ ըստ աղբյուրների
14 R14 Վճարումներ ըստ հսկիչների
15 R15 Բնակիչների ջրաչափով ծավալների վերլուծություն
16 R16 Վերլուծություն ըստ հաշվարկի եղանակների*
17 R17 Վերահաշվարկների վերլուծություն
18 R18 Ջրամատակարարման և ջրահեռացման ծավալների վերլուծություն
19 R19 Դեբիտորական պարտքի վերլուծություն ըստ ենթաոլորտների
20 R20 Հաշվարկի մեթոդների փոփոխություններ
21 RD1 Բաժանմունք ամփոփ ընդլայնված (հարկային բազայից)
22 R21 Բաժանորդների պատքացուցակ
23 R22 Ջրամատակարարման և ջրահեռացման ուսումնասիրություն