Պատրաստ է AVC Water 4.042 տարբերակը
Прислано Arman Harutyunyan 10/27/2011 12:30:09
Պատրաստ է AVC Water 4.042 տարբերակը


Расширенные новости
Նոր հաշվետվություններ

Ստեղծված են 3 նոր հաշվետվության ձևեր

1. Օպերատիվ տվյալներ բաժանորդների վարձավճարների վերաբերյալ։
-Իր մեջ ներառում է նախորդ ամսվա հասույթի նկատմամբ հաշվետու ամսվա վարձավճարների հավաքագրման մակարդակը %-ով՝ ամսվա սկզբից աճողական և տվյալ օրվա դրությամբ։
-Անհրաժեշտ է Բաժանմունքի «Տպել» բաժնից ընտրել «Օպերատիվ տվյալներ» (վերևից 11-րդ ստեղնը)։

2. Իրացում ըստ տարածքների։
-Իր մեջ ներառում է բաժանորդների իրացման հիմնական ցուցանիշներն ըստ հաշվարկի եղանակների՝ խմբավորված տարածքներով։
-Անհրաժեշտ է Բաժանմունքի «Տպել» բաժնից ընտրել «Իրացում ըստ տարածքների» (վերևից 6-րդ ստեղնը)։

3. Վճարումներ ըստ օրերի։
-Իր մեջ ներառում է բաժանորդների վճարումներն օրեկան տպելու հնարավորություն ըստ հսկիչների։ Անհրաժեշտ է Հսկիչի (հսկիչներին) «Տպել» բաժնից ընտրել «Վճարումներ ըստ օրերի» (վերևից 1-ին ստեղնը)


Նոր գործողություններ

1. Փոխել ջրաչափի ցուցմունքը: Հնարավորություն է տրված նախորդ ժամանակահատվածներում սխալ ջրաչափի ցուցմունքը փոփոխել առանց ծավալ գոյացնելու բաժանորդի հաշվարկի վրա։ Ջրաչափը նշելով գործողություններ բաժնում ավելացված է «Փոխել ցուցմունքը» ստեղնը։

2. Ստեղծել ջրամատակարարման կետ որը գեներացնում է միայն դրա հեռացման հասույթ։ Անհրաժեշտ է «Միայն ջրահեռացում» դաշտում նշել «Այո»։ Այդ դեպքում ջրակետի ընտրված հաշվարկի մեթոդին համապատասխան կհաշվարկվի միայն դրա դիմաց ջրահեռացման հասույթ։

3. Սնուցել ջրամատակարարման կետերը բաժանորդից։ Խոսքը ենթաբաժանորդի մասին է։ Տրված է հնարավորություն Ջրամատակարարման կետի «Սնող կետ» դաշտից փնտրման միջոցով ընտրել այն բաժանորդին որի ջրագծից սնվում է տվյալ բաժանորդը։


Փոփոխություններ

1. Ոչ էլեկտրոնային եղանակով կանխիկ տիպի վճարումներ մուտքագրելիս թույլ է տրվում գրանցել «Բանկ» դաշտը։

2. Հնարավոր է դարձել կատարել ջրաչափի փոխարինում նույն օրվա ընթացքում։

3. Եթե ջրամատակարարման կետի հաշվարկի մեթոդը դրված է «Ըստ բակային ծորակի» թույլ չի տալիս տեղադրել ջրաչափ։ Անհրաժեշտ է ջրակետի հաշվարկի մեթոդը փոխվի անձերի թվով, խողովակի տրամագծով և այլն։