Պատրաստ է AVCWater 4.043 ԲԵՏԱ տարբերակը
Прислано Arman Harutyunyan 01/12/2012 15:34:10
Պատրաստ է AVCWater 4.043 ԲԵՏԱ տարբերակը

Ծրագրի նոր տարբերակում ավելացված է հաշիվների ստեղծման և դրանց մարման հնարավորություն ըստ ժամանակահատվածների

Расширенные новости
Հաշիվներ

Հաշիվն իրենից ներկայացնում է բաժանորդի դեբիտորական պարտքի գոյացում և մարում ըստ ժամանակահատվածների, որն առաջանում է եթե առկա է հասույթ, պարտք ավելացնող (դրական) վերահաշվարկ, պարտք ավելացնող (դրական) ակտ (ծավալագումարային վերահաշվարկ) և բացասական վճարման ուղղում եթե վերջինիս գումարն ավելի մեծ է ընդհանուր դրական վճարումների գումարից։

Հաշիվները մարվում են՝ վճարումով (կամ դրական վճարման ուղղումով), պարտք նվազեցնող (բացասական) վերահաշվարկով և պարտք նվազեցնող (բացասական) ակտով։

Հաշիվն ունի Մանրամասներ որտեղ բացվածքով արտացոլվում է հաշվի գումարի առաջացումը։
Հաշիվն ունի Մարման մանրամասներ որտեղ բացվածքով արտացոլվում է թե երբ, ինչ հիմքով և որքան գումար է մարվել հաշվից։

Հաշվի մանրամասների գեներացման մեխանիզմ


1.Հասույթից եթե հաշվետու ժամանակահատվածում կա հասույթ

2.Ակտից (Ծավալա-գումարային վերահաշվարկ) եթե հաշվետու ժամանակահատվածում կատարվել է պարտքի ավելացում ակտի միջոցով

3.Վերահաշվարկից եթե հաշվետու ժամանակահատվածում կատարվել է պարտքի ավելացում վերահաշվարկի միջոցով

4.Հին պարտքի վերահաշվարկից եթե հաշվետու ժամանակահատվածում կատարվել է հին պարտքի ավելացում վերահաշվարկի միջոցով՝ նշելով հաշվի ժամանակահատվածը

5.Վճարման ուղղումից եթե հաշվետու ժամանակահատվածում կատարված է վճարման ուղղման գումարի չափով կան հաշիվ մարած վճարումներ, ապա այդ վճարումների գումարից ուղղման գումարի չափով համարվում են չեղյալ։ Եթե վճարման ուղղման գումարն ավելի մեծ է հաշիվներ մարած վճարումների ընդհանուր գումարից, ապա գոյանում է հաշվի մանրամասն (հաշվի գումարն ավելանում է)

Հաշվի մարման մանրամասների գեներացման մեխանիզմ

1.Վճարումից (դրական վճարման ուղղումից) վճարումը մարում է ամենահին չմարված հաշիվը (կամ հաշվից)։ Վճարման օրվա դրությամբ առկա նոր պարտքի հաշիվները մարելուց հետո, եթե վճարման գումարն ավելի մեծ է ապա մարում է հին պարտքի հաշիվները՝ սկսելով ամենահնից։

2.Ակտից (պարտքի նվազեցման դեպքում) ակտը մարում է ամենահին չմարված հաշիվը (կամ հաշվից)։ Ակտի օրվա դրությամբ առկա նոր պարտքի հաշիվները մարելուց հետո, եթե ակտի գումարն ավելի մեծ է ապա մարում է հին պարտքի հաշիվները՝ սկսելով ամենահնից։

3.Վերահաշվարկից (պարտքի նվազեցման դեպքում) վերահաշվարկը մարում է ամենահին չմարված հաշիվը (կամ հաշվից)։ Վերահաշվարկի օրվա դրությամբ առկա նոր պարտքի հաշիվները մարելուց հետո, եթե վերահաշվարկի գումարն ավելի մեծ է ապա մարում է հին պարտքի հաշիվները՝ սկսելով ամենահնից։

4.Հին պարտքի վերահաշվարկից (պարտքի նվազեցման դեպքում) հին պարտքի վերահաշվարկը մարում է ամենահին չմարված հաշիվը (կամ հաշվից)։ Հին պարտքի վերահաշվարկի օրվա դրությամբ առկա հին պարտքի հաշիվները մարելուց հետո, եթե հին պարտքի վերահաշվարկի գումարն ավելի մեծ է ապա մարում է նոր պարտքի հաշիվները՝ սկսելով ամենահնից։