Պատրաստ է AVCWater 4.1 տարբերակը
Прислано Arman Harutyunyan 03/05/2012 13:33:50
Պատրաստ է AVCWater 4.1 տարբերակը

AVCWater 4.1 տարբերակը 4.043-ի վերջնական մշակված արդյունքն է։ Նոր տարբերակում առկա է հաշիվների գեներացման և դրանց մարման հնարավորություն ըստ ժամանակահատվածների։
Расширенные новости
Ցանկացած վճարում, վերահաշվարկ, ակտ (ծավալա-գումարային վերահաշվարկ) կապվում է հաշվի հետ, որն իր հերթին կարող է առաջանալ դրական վերահաշվարկից, դրական ակտից (ծավալա-գումարային վերահաշվարկ) և որևէ հաշվարկման մեթոդով գոյացած հասույթից։

4.1 տարբերակում ներդրված է նոր հաշվետվություն՝ «Դրամական շարժերի վերլուծություն», որը ցույց է տալիս ընտրված ժամանակահատվածում ձևավորված և մարված հաշիվների կապը ըստ դրանց տիպերի և բաժանորդների տեսակների։

Սույն նորությունների բարելավումների արդյունքում առաջիկա ամիսների ընթացքում AVCReport հարկային հգաշվետվությունների օժանդակ ծրագիրը դուրս կգա շրջանառությունից, իսկ նրանում ներդրված հաշվետվությունները կտեղադրվեն AVCWater ծրագրում։

Նոր տարբերակում հանված է վճարման ուղղում կատարելու հնարավորությունը։